Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սեպտեմբերի 21-ը նաև Խաղաղության միջազգային օրն է

Սեպտեմբերի 21-ը նաև Խաղաղության միջազգային օրն է
21.09.2014 | 20:54

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1981-ին ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր և անդամ երկրներին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին, տարածաշրջանային և ոչ կառավարական կազմակերպություններին, անհատներին առաջարկել է ամեն տարի տարբեր միջոցառումներով նշանավորել այդ օրը:
Տոնը, ամեն տարի ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա գործել: ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն օգտագործում է խաղաղության ամրապնդմանն ուղղված իր բազմակողմանի գործունեության ուղղությամբ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով:
2001-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձեւ, որը սեպտեմբերի 21-ը հայտարարել է առանց բռնության և հրադադարի օր` ամբողջ աշխարհով մեկ միջոցառումներ անցկացնելով՝ խաղաղության իդեալների և բռնությունից հրաժարվելու գաղափարի քարոզչության նպատակով:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ